Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մենք անձի խնդիր չունենք». Լենա Նազարյան

288
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 01:35
«Մենք անձի խնդիր չունենք». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեին: Նա նշել է, որ այս հարցը դիտարկում են դատական իշխանության անկախության կոնտեքստում. «Մենք արդեն մշակել ենք, և կառավարությունը հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, դրանով կբարեփոխենք դատարանները, և մնացել է միայն Բարձր դատարանի լեգիտիմության հարցը, այստեղ ապավինում ենք, որ մարդիկ կօգնեն մեզ այդ հարցը լուծելու համար»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե ոմանք սա որակում են որպես վարչապետի վստահության ընտրություն, որ վարչապետը փորձում է այսպիով նորից համոզվել՝ իր ընտրազանգվածը կայուն է, թե ոչ, Լենա Նազարյանն արձագանքել է. «Խնդիրն այն է, որ մենք ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ, բոլորից անկախ, մեզանից անկախ, բոլոր քաղաքական խմբավորումներից և ուժերից անկախ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, որ իրավական տեսանկյունից խոցելի գործընթաց է՝ նշելով, թե ինչու սահմանադրական փոփոխությունների հարցը չենք տանում Սահմանադրական դատարան՝ հարցնելու՝ կողմ է ՍԴ-ն, թե դեմ, ինչպես են պատկերացնում՝ 9 դատավորներից 7-ն իրենց կարգավիճակի ու լիազորությունների մասին եզրակացություն տա: Որևէ դատավոր չի կարող իր վերաբերյալ հարց քննել, և դրա համար շրջանցում ենք այդ հանգամանքը, և դրա համար դիմում ենք սահմանադրին»:

Եթերի ընթացքում անդրադառնալով ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշմաը՝ Նազարյանը նշել է, որ իրենք անձի խնդիր չունեն, ՍԴ կազմի խնդիր չունեն. «Մենք ունենք Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիր և համարում ենք, որ ՍԴ անկախության, պաշտպանվածության աղբյուրը ժողովուրդն է, դրա համար էլ ժողովրդին ենք ուղղում այդ հարցը: Ընդդիմությունը մերժում է հեղափոխական օրակարագը, այսօրվա ընդդիմությունը հեղափոխական ուժից էլ ավելի հեղափոխական պիտի լինի, պետք է մեզանից պահանջի անել ավելին, մինչդեռ մեզ հետ է պահում, ասում է՝ մի արեք այդ բարեփոխումները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք անձի խնդիր չունենք». Լենա Նազարյան