Ճապոնիայում փորձում են կորոնավիրուսի բուժումն իրականացնել ՄԻԱՎ-ի դեղամիջոցներով
2088
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 21:20
![]() Ճապոնիայի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի բուժման համար կլինիկական փորձարկումներ իրականացնել մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ դեղամիջոցի փորձարկումների միջոցով, հայտնում է NHK հեռուստաալիքը: Հայտնի է, որ այս դեղամիջոցը արտադրվում է ամերիկյան դեղագործական ընկերության կողմից: Դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսով հիվանդներից մեկի մոտ, ում վիճակը զգալիորեն բարելավվել է: Այժմ բժիշկները ցանկանում են այս դեղամիջոցով փորձել բուժել մյուս հիվանդներին, ինչից հետո բժիշկները կգնահատեն բուժման այս եղանակի արդյունավետությունը: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է ծախսել մոտ 3,2 միլիոն դոլար՝ կլինիկական փորձարկումների համար: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
