Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

««ԱՅՈ»-ի շտաբը դարձյալ ղեկավարում է տեղական ինքնակառավարման նախարարը. որն է պատճառը». Ստեփան Դանիելյան

347
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 20:40
««ԱՅՈ»-ի շտաբը դարձյալ ղեկավարում է տեղական ինքնակառավարման նախարարը. որն է պատճառը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում բոլոր ընտրությունների շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն էր։ Ո՞րն էր դրա պատճառը։
Պատճառը մեկն էր, Հովիկ Աբրահամյանը երկար ժամանակ տեղական ինքնակառավարման նախարարն էր և նախարար եղած ժամանակ ձեռք բերված հմտությունները, այդ թվում նաև տեղական հեղինակությունների՝ գյուղապետերի ու քաղաքապետերի վրա ունեցած ազդեցությունը, օգտագործվում էր համապատասխան արդյունք ստանալու համար։ Դա Հին Հայաստանն էր և ընտրությունների ժամանակ էին տեղական հեղինակությունները, ըստ իրենց ընտրական արդյունավետության, ստանում, կամ կորցնում համապատասխան դիրքերը։ «Լավ աշխատած» գյուղապետերն ու քաղաքապետերը, հենց ընտրությունների արդյունքներից ելնելով էին ստանում իրենց ֆորմալ և ստվերային արտոնությունները, կնքվում էին իշխանության և բիզնեսի ոլորտային արտոնությունները։ Դա ստվերային հարաբերությունների ձևավորման տոնավաճառներ էին՝ ստվերային պայմանավորվածությունների ու համակարգային կոռուպցիայի հարթակ, իսկ չափման միավորը «բերած» ձայների քանակն էր։ Այդպես էր գործում համակարգային կոռուպցիան։ Այն ժամանակ ընտրություններն, իրոք, մրցակցային էին, սակայն մրցում էին ոչ թե ընտրողների ձայներն ստանալու, այլ ձայներ «բերելու» համար՝ ցանկացած եղանակով։ «Համակարգային կոռուպցիան» ընտրությունների ժամանակ ու հիմնականում ընտրությունների պատճառով էր ձևավորվել։

Ի՞նչ է փոխվել «հեղափոխությունից» հետո։ Ըստ էության, «համակարգային փոփոխություններ» տեղի չեն ունեցել, որովհետև Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը դարձյալ ղեկավարում է տեղական ինքնակառավարման նախարարը, իսկ ինչու ոչ կրթության նախարարը, ավիացիայի վարչության, կան սննդամթերքի ստուգման վարչության պետը, որևէ ճարտար լեզվով մի պատգամավոր, որովհետև նրանք կարող էին ղեկավար հանրաքվեի քարոզչությունը, այլ ոչ թե «մոբիլիզացնեին» տեղական ինքակառավարման մարմիններին՝ ձայներ «բերողներին»։

Պարզ է, որ հանրաքվեի ընթացքում, ըստ արդյունքների, պարգևատրվելու, կամ պատժվելու են հենց նրանք»: