Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

527
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 19:30
Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Այդ մասին քիչ առաջ տեղեկացրեց նա՝ լրագրողի հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր «Իմ քայլը» խմբակցության նիստին:

Նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ դեռ չի քննարկվել հարցը, թե ինչ ձևաչափով է իրականացվելու «այո»-ի քարոզարշավը, հարցը քննարկման փուլում է:
Հարցին՝ արդյո՞ք ժամանակ չի կորչում, Սիմոնյանը նշել է, որ պետք չէ մարդկանց հոգնեցնել. «Կարող եմ ասել, որ վարչապետի մասնակցությունը լինելու է: Նա սիրում է ժողովրդի հետ շփվել»:
Սիմոնյանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ վերցնելու է, թե՝ ոչ:
Հիշեցնենք նաև, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: