Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմությունը բողոքի ակցիա կանցկացնի
«Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, վաղը՝ փետրվարի 18-ին, գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեի լսումներին զուգահեռ ընդդիմությունը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնի: Այս մասին Վաշաձեն հայտնել է PalitraNews-ի եթերում, գրում է «Ալիք մեդիա»-ն: «Վաղը մենք կանցկացնենք խաղաղ ցույց, որը կսկսվի ժամը 10:00-ին: Մենք խոստացել ենք, որ «Վրացական երազանքը» ոչ մի կարևոր որոշում խաղաղ և հանգիստ չի կայացնելու: Հանրությանը պետք է հիշեցնենք՝ Շոթաձեն սովորական ծառա կլինի «Երազանքի» այն ռեժիմին, որն ստեղծվել է երկրում: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, եթե կարծում ենք, որ այս գործընթացը սխալ է ընթանում, ուրեմն պետք է գնանք ակցիայի․ խաղաղ բողոքը մեր սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է»,- հայտարարել է Վաշաձեն: Հիշեցնենք, այսօր խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստին պատգամավորները կլսեն գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Վաղը Շոթաձեն կներկայանա խորհրդարանի լիագումար նիստին: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30