«Ամեն ինչ ծռվել է, իսկ շտկող չկա». այսօր Լևոն Շարաֆյանի ծննդյան օրն է
![]() Գիտեմ մի բան, որ ամեն ինչ ծռվել է, իսկ շտկող չկա, որովհետև ոչ ոք իր տեղում չի: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Լևոն Շարաֆյան Այսօր Թատրոնի ու կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի 73-րդ տարեդարձն է: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է 26 ֆիլմերում և սերիալներում, հանդես եկել 11 ներկայացումներում: 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժիններում։ 1970-1972 թվականներին աշխատել է Կիրովականի Աբելյանի անվան պետական թատրոնում։ Բեմադրել է Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու 7 թզուկները», Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանկի «Շրջադարձ» պիեսները։ 1972-2001 թթ. եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 2001 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի անդամ է։ Թատրոնում կատարած դերերից են՝ «Համլետ»՝ Պոլոնիուս, «Ռոﬔո և Ջուլետ»՝ Կապուլետ, «Ռիչարդ 3-րդ»՝ Հաստինգս, «Հուլիոս Կեսար»՝ Անտոնիուս, «Հիսուս Նազովրեցի»՝ Կայափա, «Մեծապատիվ մուրացկաններ»՝ Մանուկ աղա... Նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝ «Հեղկոﬕ նախագահը», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Մենավոր ընկուզենի», «Կարոտ», «Կյանքի լավագույն կեսը», «Շնչառություն», «Քանի դեռ ապրում ենք…»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
