Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի․ վարակակիր է 70.500 մարդ
1961
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 10:35
![]() Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1770-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: 10.800 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 70․500 մարդ վարակակիր է համարվում։ Ըստ թարմացված տվյալների՝ երկրում կորոնավիրուսների համար պաշտոնական մահացության մակարդակը 2.5% է՝ նախորդ օրվա 2,43%-ի փոխարեն: Նախորդ շաբաթվա ընթացքում ՉԺՀ իշխանությունները ձեռնարկել են նոր միջոցներ՝ վիրուսի տարածումը կանգնեցնելու համար: Հուբեյ նահանգում սահմանափակվել է ճանապարհային երթևեկությունը: Բացառություն են կազմում շտապօգնության մեքենաների, ոստիկանության, հրշեջ փրկարարական ջոկատների համար: Ուհանի բնակիչներին արգելվում էր առանց հատուկ թույլտվության լքել իրենց թաղամասերը: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
