Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հարցեր՝ Արցախի նախագահի թեկնածուներին». Շարմազանով

276
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 10:15
«Հարցեր՝ Արցախի նախագահի թեկնածուներին». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Հարցեր Արցախի նախագահների թեկնածուներին

1. Կո՞ղմ եք Արցախյան խնդրի փուլային տարբերակին, թե՝ ոչ։

2. Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հանցավոր լռությունը, երբ Ալիևը խոսում է փուլային տարբերակի մասին։

3. Փաշինյանն Արցախի ընտրված իշխանություններին անվանում է ընդամենը ներկայացուցիչներ...
Ձեր կարծիքը։

4. Փաշինյանի լտությունը ռամիլ սաֆարովի հերոսացմանը, ապրիլյան պատերազմի սանձազերծմանը, ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների խոշտանգմանը և վերջապես, մեր զինվորին գլխատողին պետական պարգևի արժանացնելը։

Հ.Գ. Ադրբեջանը ագրեսոր ու օկուպանտ է, և վերջ։

Հ.Հ.Գ. Ագրեսոր Ադրբեջանին մեղադրելու փոխարեն Փաշինյանն էր արդարանում։
Այստեղ են ասել, սելը ճռալու փոխարեն՝ սելվորն է ճռում»։