Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Դժգոհում են մարդիկ, որոնց շեֆը պատրաստվում էր Ալիևին հանձնել Արցախի 7 շրջանները». Տարոն Չախոյան

140
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 05:15
«Դժգոհում են մարդիկ, որոնց շեֆը պատրաստվում էր Ալիևին հանձնել Արցախի 7 շրջանները». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի երեկվա հայտարարությունից դժգոհում են մարդիկ, որոնց իշխանազավթ շեֆը ժամանակին ցանկանում էր փոխարինել Մեղրին, բողոքում են մարդիկ, որոնց՝ քթերը ցողունային բջիջներ քաշած շեֆը պատրաստվում էր ոչ մի բանի դիմաց Ալիևին հանձնել Արցախի 7 շրջանները:

Բողոքում են նրանք, որոնց աչքերի առաջ տարիներ շարունակ թալանել են երկիրը, բանակը, պետական բյուջեն, քաղաքացուն, գյուղացուն... Բողոքում են մարդիկ, որոնց աչքերի առաջ բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ՝ անտեր թողնելով սահմաններն ու վտանգելով մեր անվտանգությունը, բողոքում են մարդիկ, որոնց աչքերի առաջ մայրաքաղաքի սրտում հայ ժողովրդի սպանդն են կազմակերպել իենց հանցավոր իշխանությունը պահելու համար...

Բողոքում են մարդիկ, որոնց շեֆը մեր զինվորների արյան գնով նվաճած 800հա-ն անվանում էր ամայի, ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող... Բողոքում են մարդիկ, որոնց աչքերի առաջ տարիներ շարունակ կեղեքել են էս ժողովրդին, բայց... Բայց էն ժամանակ իրենք լուռ էին... Դե լափամանից իրենց հասած փշրանքներից չզրկվելու համար...

Իսկ այսօր էս մարդանմանները խոսում են հայրենիքից, հայրենասիրությունից, երկրից, ազգից ու պետությունից... Կներեք պարոնայք, բայց դուք առնվազն անհայրենիք դավաճաններ եք...»: