Մահապատիժ՝ կորոնավիրուսը թաքցելու համար. Չինաստանն անցնում է ծայրահեղ քայլերի
![]() Չինաստանի իշխանությունները որոշել են կտրուկ քայլերի դիմել COVID-19 կորոնավիրուս առաջացնող թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այն մարդիկ, ովքեր միտումնավոր կթաքցնեն իրենց վարակվածությունը կամ էլ ուրիշների վարակվածության մասին ունեցած տեղեկատվությունը, կարող են ենթարկվել մահապատժի: Այսուհետ ջերմություն կամ հազ ունեցող քաղաքացիներին Չինաստանի տարածքում կարգելվի օգտվել հանրային տրանսպորտից: Հիվանդության ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես տեղեկացնել բժշկին, իսկ վարակվածության գոտիներ այցելելուց հետո 14 օր անցկացնել կարանտինում: Դատարանը հիշեցնում է, որ միտումնավոր կերպով իր հիվանդությունը թաքցրած, մյուսներին վարակած անձանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում, անգամ՝ մահապատիժ: Նշենք, որ կարանտինի պատճառով մինչ օրս Չինաստանի բազմաթիվ գործարաններում դադարեցված է աշխատանքը: Վերլուծաբաններն արդեն իսկ կանխորոշել են աշխարհում տարրական ապրանքների դեֆիցիտ, որոնց մեծ մասի հիմնական մատակարարը Չինաստանն է. օրինակ՝ բոլոր ապրանքանիշերի հեռախոսների: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
