«Ալիևն արտաբերեց մի միտք, որն աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևն արտաբերեց մի միտք, որը, կարծես թե, աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից։ Մասնավորապես, նա հատուկ ընդգծեց, որ Արցախի պաշտպանության բանակի 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են և դրանով հիմնավորեց իր այն դիրքորոշումը, որ չկա Արցախի պաշտպանության բանակ և Արցախ պետություն։ Հայաստանի քաղաքացիների՝ Արցախում ծառայելու դեմ Հայաստանում հրապարակային հանդես են գալիս տարբեր անհատներ, իսկ նրանց այս ալիևյան ագիտացիան տարածում են կասկածելի ծագում ունեցող լրատվամիջոցները։ Եթե Ալիևի պարագայում ամեն ինչ պարզ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ հակահետախուզության մարմինների լռությունն ու անգործությունը՝ ազդեցության գործակալներին բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Հայկական բանակը, լինելով Հայաստանի ամենակայացած ազգային ինստիտուտը, արդեն երեք տասնամյակ երաշխավորում ու պաշտպանում է հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այն ծակող փշի պես մնացել է նրանց կոկորդում, ուստի նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մեր բանակը թուլացնելու ուղղությամբ։ Մեր քաղաքացիները պետք է չափազանց զգոն լինեն և ոչ մի պարագայում չտրվեն օտարածին մանիպուլյացիաներին՝ պահպանելով մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը։ Հ. Գ. Բանակում վերջերս հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը պետք է դառնան ՀՀ իրավապահ մարմինների մանրակրկիտ քննության առարկա՝ հետագայում նման ողբերգական դեպքերը կանխելու, ապա բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54