Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Իր երկրի նախկին նախագահին չի կարելի նույն հարթության մեջ դնել թշնամի երկրի նախագահի հետ». Բաբկեն Հարությունյան

241
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 16:30
«Իր երկրի նախկին նախագահին չի կարելի նույն հարթության մեջ դնել թշնամի երկրի նախագահի հետ». Բաբկեն Հարությունյան

Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատի մարզպետի աթոռը մաշեցնող Գարիկը չի հասկանում ամենատարրականը՝ իր իսկ երկրի նախկին նախագահին (վատ ու լավ կողմերով հանդերձ) չի կարելի նույն հարթության մեջ դնել թշնամի երկրի նախագահի հետ: Վերջում էլ հարցնում է, թե ով է լինելու հաջորդը՝ Նիկոլը, դու ու քո նման գարիկսարգսյաններն են լինելու հաջորդը, Գարի՛կ: Վստահ եղիր: Բայց ի տարբերություն քեզ ու քո նմաններին՝ մենք Նիկոլին չենք ստորացնելու, Ալիևի հետ նույն հարթության վրա չենք դնելու: Զբաղվիր քո գործով, չստացված մարզպետ, դեռ բարեկամներ ունես, որ գործի չես տեղավորել կամ թռցրու մինչև քո հերթը»: