Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաշինյանը հնարավորություն ստացավ Իրանին Ալիևի դեմ հանելու, բայց չարեց». Արա Պապյան

344
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 14:00
«Փաշինյանը հնարավորություն ստացավ Իրանին Ալիևի դեմ հանելու, բայց չարեց». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն Ալիևի հետ հարցազրույցի հենց սկզբում հնարավորություն ստացավ Իրանին Ալիևի դեմ հանելու, բայց չարեց:

Նա պիտի նշեր, որ Ղարաբաղի խանությունը երբեք անկախ ադրբեջանական պետություն չի եղել, այլ եղել է վարչական միավոր Իրանի՝ այդ ժամանակվա Պարսկաստանի մաս, և Ռուսաստանի կայսրությանն է անցել ռուս-պարսկական Գյուլիստանի պայմանագրով 1813թ.: Ի դեպ, այդ պայմանագրում չկա ոչ մի հիշատակում ո՛չ ադրբեջանցիների և ո՛չ էլ Ադրբեջանի մասին:

Ալիևի հիշատակած Իբրահիմ խանը 1805թ. պարզապես ռուս զորավար Ցիցիանովին իր հպատակությունն էր հայտնել»: