Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Արդյո՞ք Տավուշն ու Զանգեզուրն էլ են անվտանգության գոտի». Հայկ Մարտիրոսյան

400
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 12:20
«Արդյո՞ք Տավուշն ու Զանգեզուրն էլ են անվտանգության գոտի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Փաշինյանի մերժված նախորդը ասում էր. «Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Փաշինյանի համար, իր իսկ խոսքերով՝ այն նույնպես հայրենիք չէ, ուղղակի անվտանգության գոտի է: Եվ այդ տրամաբանությամբ՝ երբ վտանգն անցնի՝ կարելի կլինի այդ գոտին զիջել, հանձնել թշնամուն:

Անհրաժեշտ է ճշտել. արդյո՞ք Տավուշն ու Զանգեզուրն էլ են անվտանգության գոտի: Եթե այո, ապա ամեն բան պարզ է, եթե ոչ՝ ապա ստացվում է, որ դրանք հայրենիք են, իսկ Աղդամն ու յոթ շրջանները՝ ո՞չ»: