Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ

241
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 14:50
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ

Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն