Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Նարեկ Սամսոնյանը՝ ՀՔԾ կանչվելու մասին

228
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 13:25
Նարեկ Սամսոնյանը՝ ՀՔԾ կանչվելու մասին

Արդեն հայտնել էինք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այսօր նրան կանչել են ՀՔԾ հարցաքննության:

«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Ունի երկու նպատակ. առաջինը Аntifake.am-ի գործունեությունը խոչընդոտելն է, երկրորդը, որ ինձ մեկուսացնեն մինչև հանրաքվեն. քարոզչության ընթացքում ես լինեմ մեկուսացված»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանը:

Ըստ ՀՔԾ ծանուցագրի՝ Սամսոնյանը մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

Նարեկ Սամսոնյանը` ՀՔԾ կանչվելու մասին Տեսանյութը՝ Tert.am-ի