Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զարիֆը հաստատել է, որ Իրանը «սև արկղերը» չի փոխանցի այլ երկրներին

1992
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 15:45
Զարիֆը հաստատել է, որ Իրանը «սև արկղերը» չի փոխանցի այլ երկրներին

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ինքնուրույն չի սկսի վերծանել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող խոցված ինքնաթիռի «սև արկղերը» և դրանք չի հանձնի այլ երկրների կառավարություններին: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 14-ին ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վկայակոչելով օդային միջազգային օրենսդրության կանոնները՝ Զարիֆը նշել է, որ Թեհրանն իրավունք ունի հետաքննություն անցկացնել ուկրաինական Boeing 737-ի աղետի վերաբերյալ, սակայն միևնույն ժամանակ նա հաստատել է այն իրականացնելու համար երկրի տեխնիկական հնարավորությունների բացակայությունը: Նախարարի խոսքով՝ Իրանը չի կարողանա «սև արկղերից» տվյալներ վերծանել առանց ծրագրակազմի, մալուխների և լրացուցիչ տեղեկությունների Միացյալ Նահանգներից կամ արևմտյան այլ երկրներից: