Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

425
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 14:10
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ: Վերջին տասնամյակներին մեր բժիշկների և բուժքույրերի կատարած անձնվեր աշխատանքի շնորհիվ՝ ներկայումս քաղցկեղով հիվանդ երեխաների 70-75%-ն առողջանում են:

Ախտորոշման և բուժման ծանր ճանապարհն այս երեխաներն անցկացնում են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդության կենտրոնում: Եվ այդ ճանապարհը նրանք անցնում են հերոսաբար, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: