Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեր բանակը պատասխանատուներ չունի». Ժաննա Ալեքսանյան

411
Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 02:10
«Մեր բանակը պատասխանատուներ չունի». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «8-րդ զոհը երկու շաբաթում: Փոխանակ թափ տային բանակը, մինչև վերջ բացահայտեին իրենց էլիտար զորամասն ու այնտեղ տիրող բարքերը, ասում են տենց բան չկա, հանրությանը մատուցում են հերթական դիակները՝ ինքնասպանություններ որակումով: Սա դիմադրություն է, ընդգծված դիմադրություն, ուզում են ասել՝ չի փոխվելու ոչինչ և չերազեք անգամ: Այսքան մահերի պարագայում ձերբակալվում են միայն շարքայիններ, դատվում են շարքայիններ, մեր բանակը պատասխանատուներ չունի և այդպիսի գիտակցություն չունի: Իրավիճակը դուրս է վերահսկողությունից»: