Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«ՍԴ-ի գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական». Վահե Գրիգորյան

153
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 23:35
«ՍԴ-ի գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական». Վահե Գրիգորյան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Առաջին լրատվականի» եթերում անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին, նշել է, որ հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախևառաջ քաղաքական որոշում է. «Եթե ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման նպատակը ժողովրդավարության պաշտպանությունը չէ Հայաստանում, որևէ այլ նպատակ չի կարող արդարացնել այս ճգնաժամի հանգուցալուծման նման կտրուկ միջոցները: Պետք է հասկանանք, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման համար նման միջոցների գնալը, այսինքն՝ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե անցկացնելն, ուղղված է ժողովրդավարության պաշտպանությանը Հայաստանում: Սա պետք է ունենա նախապատմություն: Եվ ես կարծում եմ, որ մենք արդեն շատ մոտեցել ենք այն կարևոր հանգրվանային կետին, որ ՍԴ գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական պատշաճ գնահատական, առանց այդ գնահատականի գործընթացը բովանդակազուրկ է դառնում, այն զրկվում է սահմանադրաիրավական և նաև քաղաքական բովանդակությունից», -ասել է ՍԴ դատավորը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է այդ գնահատականն այսքան ուշանում, Վահե Գրիգորյանը պատասխանել է. «Սա կրկին քաղաքական որոշման խնդիր է: Կարծում եմ, դա անհրաժեշտություն է, այսպես թե այնպես որևէ պահի, մինչև հարցը քաղաքացիների քվեի որոշմանը հասնելը, այս գնահատականը պետք է տրվի, հակառակ դեպքում գործընթացը բովանդակազուրկ է դառնում: Ինչ վտանգ կա դրանում. խնդրի ձևակերպումը թերի է լինելու, և մենք ոչինչ չենք ավելացնելու Հայաստանի ժողովրդավարության, ոչ էլ սահմանադրականության վրա: Եթե խնդիրը ամբողջական ձևակերպված չեղավ, մենք ոչինչ չենք ավելացնելու հաջորդ դատարանի գործունեության համար՝ լինելու ավելի արդյունավետ, լինելու ավելի կայուն պաշտպան ժողովրդավարության և անհատական իրավունքների: Այլ խոսքով՝ եթե մենք չենք ասում, թե ինչն է, որ մեզ բերել է այս հանգրվանին, այդպես էլ չենք ունենալու այն պատասխանը, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի նոր Սահմանադրական դատարանը: Դա վտանագավոր է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: