Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Փաշինյանն ուզում է ՍԴ-ն իր ձեռքը վերցնել, որ Քոչարյանի գործով որոշակի գործընթացներ արգելակվեն». Ալումյան

163
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 23:45
«Փաշինյանն ուզում է ՍԴ-ն իր ձեռքը վերցնել, որ Քոչարյանի գործով որոշակի գործընթացներ արգելակվեն». Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, որ քիչ է հավանականությունը, որ սահմանադրական հանրաքվեին անհրաժեշտ քանակի «Այո» հավաքվի:

«Միայն այն, որ հանրաքվեն նշանակվեց Սահմանադրության խախտմամբ, սա արդեն շատ խոշոր հետընթաց է։ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտ է, և քիչ է՝ այն խախտվում է, դեռ ասում էլ են, որ լավ ենք անում՝ խախտում ենք, որը շատ վտանգավոր է»,- ասել է նա:

Հարցին՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ է կապված, փաստաբանը պատասխանել է․ «Վարչապետը ԱԺ ամբիոնից ուզում էր ցույց տալ, որ ՍԴ դատավորներից ազատվելը պայմանավորված է այդ դատավորների կողմից որոշակի չարաշահումների արդյունքում դատավոր ընտրվելու հետ։ Բայց իրականում սա պատրվակ է, որովհետև հասկացվում է, որ այս հարցում վարչապետի խնդիրն արդարությունը վերականգնելը չէ: Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանն իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշակի ընթացքներ արգելակվեն: Երբ մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի հետ մասնակցում էր մի միջոցառման, այդ ժամանակ նա չգիտե՞ր այդ չարաշահումների մասին։ Ստացվում է, որ դրանից մեկ ամիս հետո, երբ ՍԴ-ն Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ՝ կարծիք ստանալու, դրանից հետո վարչապետը գրեթե ցենզուրայից դուրս արտահայտություններ է թույլ տալիս Հրայր Թովմասյանի հասցեին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանն ուզում է ՍԴ-ն իր ձեռքը վերցնել, որ Քոչարյանի գործով որոշակի գործընթացներ արգելակվեն». Ալումյան