Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Արցախի գործող մաֆիայի վերարտադրությունը զուգորդվելու է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ». Ժիրայր Սեֆիլյան

166
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 01:05
«Արցախի գործող մաֆիայի վերարտադրությունը զուգորդվելու է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ». Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով Արցախում նախագահական և խորհրդարանական մոտալուտ ընտրություններին, ասել է. «Այսօր Արցախում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, և իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են: Եթե այնտեղ մի քանի օլիգարխ, հանցագործ գեներալ եկել են, պարոն Փաշինյանի հետ խաշ են կերել, այսինքն՝ օբյեկտ են այցելել, դա չի նշանակում, որ այդ մարդիկ դանակով թիկունքից Նիկոլ Փաշինյանին չեն խփելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հայտնի մի քանի օլիգարխ կամ իբր թե դիվանագետ մրցակցում են, և դրանցից մեկը նախագահ է լինելու, նա չարաչար սխալվում է։ Այդ մարդիկ շատ շուտ դուրս են գալու Երևանի վերահսկողությունից»:

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքում՝ Արցախի խորհրդարանում են հայտնվելու հատուկ ազդեցիկ մարդիկ. «Խորհրդրանի մեծամասնությունը լինելու են այնտեղի մաֆիոզ կլանի ազդեցության գործիչները: Բակո Սահակյանն իր շուրջ համախմբված մարդկանցով (մի մասը կարևորագույն պաշտոններ են զբաղեցնում հատուկ ծառայություններում), այս մարդկանց համար պարզ է, թե ովքեր են լինելու պատգամավորները. ցուցակը հստակ է: Ամենավտանգավորը, որ այս ամիսներին կարող է լինել Արցախի գործող մաֆիայի վերարտադրությունն ընտրությունների միջոցով զուգորդվելու է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ: Ամենավտանգավորը սա է լինելու»,-ասել է Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արցախի գործող մաֆիայի վերարտադրությունը զուգորդվելու է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ». Ժիրայր Սեֆիլյան