Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Գնացիք, հավասարվեցիք մեռելներին». Արման Բաբաջանյան

242
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 22:55
«Գնացիք, հավասարվեցիք մեռելներին». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարո՞ղ եք ասել՝ ինչով են տարբերվում խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, արտախորհրդարանականներից: Նրանով, որ ժողովուրդը հեղափոխությունից հետո ԱԺ արդար և թափանցիկ ընտրություններում այնքան ձայնով է օժտել, որ դուք (ես էլ ձեզ հետ) հայտնվել եմ խորհրդարանում:

ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, մյուսներին կարող եմ հասկանալ՝ նրանք քաղաքական պատասխանատվություն չեն կրում ընտրողների առաջ, որովհետև նրանց տված ձայները բավարար չեն եղել, որպեսզի մաս կազմեն խորհրդարանին՝ իշխանության ընդդիմադիր հատվածին:

Այն, ինչ անում են խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հիմա՝ հավասարապես ԱՅՈ-ին և ՈՉ-ին չմիանալով, ոչնչով չի տարբերվում ռևանշիստների արածից: Բայց նախկիններին ընտրողը խորհրդարան չի ուղարկել, իսկ ձեզ ուղարկել է, ուտի ձեզնից մի քիչ ավելին էր պահանջվում, քան ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից:

Գնացիք, հավասարվեցիք մեռելներին»: