Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.

««Իմ Քայլը» մեր ժողովրդին հիմարի տե՞ղ է դնում». Վահագն Ավագյան

138
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 01:35
««Իմ Քայլը» մեր ժողովրդին հիմարի տե՞ղ է դնում». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ Քայլը» մեր ժողովրդին հիմարի տե՞ղ է դնում։

Դուք հեղափոխությու՞ն եք անում, թե ուզում եք ստիպել, որ Լուսավորը կամ ԲՀԿ-ն հեղափոխություն անեն։

Լուսավորը և ԲՀԿ-ն երբեք հեղափոխությանը չեն միացել, միշտ շարժվել են նախորդ ռեժիմի օրենքներով և կեղծ սահմանադրությամբ և այսօր էլ դա են անում։ Հետևաբար ինչու՞ եք անմեղ գառնուկի դիրքերից զարմանում, որ նրանք այսօր էլ շարունակում են նույն բանը անել։ Նրանք իրենց դեմքը ունեն և այդ դեմքը շարունակում են պահպանել։

Դա դուք եք, որ պարբերաբար այլ դեմքերով եք հանդես գալիս ձեր իշխանությունն ամրացնելու նպատակով։

Երբ հարմար է, սերժի օրենքներն ու սահմանադրությունը սրբացնում եք ու դրանով ապրում, երբ հարմար չէ, հեղափոխական եք ձևանում ու մի բան էլ մեղադրում եք այդ կեղծ սահմանադրությունը սրբացնողներին։

Լուսավորը ու ԲՀԿ-ն ձեզանից ավելի սկզբունքային են։ Դուք եք, որ մոլորեցնում եք մեր ժողովրդին։

Հեղափոխակա՞ն եք, ապա հեղափոխական դրոշը բարձրացրեք և հեղափոխությանը աջակցող ուժերի ու ժողովրդի հետ գնացեք մինչև վերջ։

Հեղափոխակա՞ն չեք, ապա պատրաստվեք, որ սերժիկի սահմանադրությանը հակասող ձեր քայլերի համար պատասխանատվության եք կանչվելու, ձեռքի հետ էլ երկիրը կործանելու եք․․․

Բավական է կարմիր մատիտով կանաչ նկարեք։ Այն, որ դուք դեռ ձեր աթոռներին նստած եք չի նշանակում, որ հայ ժողովուրդը հիմար է և դուք անվերջ կարող եք խաբել, նշանակում է, որ ժողովուրդը ձեզ փոխարինող է փնտրում․․․»: