Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.

«Սպասելի էին Սուրենին քաղաքականապես փչացնելու Նիկոլի քայլերը». Բաբկեն Հարությունյան

250
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 21:45
«Սպասելի էին Սուրենին քաղաքականապես փչացնելու Նիկոլի քայլերը». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապիկյան Սուրենը աշխատող, բայց թույլ նախարար է և իշխանության՝ խիստ հազվադեպ ադեկվադ ներկայացուցիչներից մեկը: Գոնե մինչ այսօր Սուրենը՝ ի տարբերություն բազմաթիվ իրենցքայլականների, տարբերվում էր քաղաքական զսպվածությամբ: Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլը հարմար առիթ գտել՝ Սուրենին ներքաշելու էժանագին շոուների դաշտ: Սպասելի էին, նույնիսկ ուշացած՝ Սուրենին քաղաքականապես փչացնելու Նիկոլի քայլերը, չէ որ ոչ ադեկվատ վարչապետի ֆոնին չեն կարող լինել քիչ թե շատ ադեկվատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեսնենք՝ Նիկոլը հաջորդն ում է փչացնելու»: