Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

«Եթե Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ գործարքի մեջ չլիներ, հանգիստ կարող էր լուծել ՍԴ հարցը». Լուսինե Հարոյան

399
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 00:15
«Եթե Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ գործարքի մեջ չլիներ, հանգիստ կարող էր լուծել ՍԴ հարցը». Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Նիկոլ Փաշինյանն ազգային ուժ լիներ, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի հետ գործարքի մեջ չլիներ, նա շատ հեշտ ու հանգիստ կարող էր լուծել ՍԴ հարցը:
Ինչպե՞ս: Պարզապես կբացեին 2015 թվի սերժական հանրաքվեի քվեատուփերը, որից պարզ կդառնար, որ այս սահմանադրությունն ընդունվել է կեղծիքով և տեղի է ունեցել ծանր հանցագործություն պետության դեմ՝ իշխանության ապօրինի յուրացում:
Դրա շնորհիվ այդ հանցագործության մասնակիցները, այդ թվում՝ Տիգրան Մուկուչյանը, Հրայր Թովմասյանն ու Սերժ Սարգսյանը կկանգնեին դատարանի առաջ, իսկ մենք կունենայինք նոր սահմանադրություն ստեղծելու լավագույն շանս:
Սա ակնհայտ է, ինչպես նաև արդեն ակնհայտ է, որ սա չի անի Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա հենց այդ հանցագործ համակարգի ծնունդն է, համակարգի դերակատարներից մեկը և համակարգի շահերի ծպտյալ լոբբիստը, և Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան իրեն հլու հնազանդ ՍԴ ունենալն է ընդամենը, որը հետագայում չի խոչընդոտի ստամբուլյան կոնվենցիայի և Արցախի շուրջ ապազգային նախագծերի անցկացմանը:
Իմիջիայլոց, 10 ամսից լրանում է քվեատուփերի պահպանման ժամկետը, դրանք կոչնչացվեն, և մենք կկորցնենք Սերժի սահմանադրության ոչ լիգիտիմությունը ապացուցելու եզակի շանսը»: