Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

143
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 19:55
Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով: Հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել»:
Այսօր արդեն նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պարզբանել էր հրապարակումը. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով»,-ասել էր նա: