Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Վարչական ռեսուրսն արդեն գործի է դրվել». ՀՀԿ անդամ

147
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 16:15
«Վարչական ռեսուրսն արդեն գործի է դրվել». ՀՀԿ անդամ

«Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանը ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, սպասվող հանրաքվեին ընդառաջ, խոսել է իշխանության կողմից «վարչական ռեսուրսները գործի դնելու» մասին: «Ցավոք սրտի, արատավոր այն երևույթները, որ մեզանում առկա են եղել երկար տարիներ, ոչ միայն չեն վերացվում, այլև ավելի կատարելագործված ձևով են գործադրվում: Այն, որ վարչական ռեսուրսն արդեն գործի է դրվել, ցավոք սրտի՝ փաստ է»,- ասել է Արդարադատության նախկին նախարարը: