Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«ՍԴ դատավորին կարող են կալանավորել, եթե զրկվել է անձեռնմխելիությունից». Դավիթ Հարությունյան

132
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 16:00
«ՍԴ դատավորին կարող են կալանավորել, եթե զրկվել է անձեռնմխելիությունից». Դավիթ Հարությունյան

«Հեռու չէ այն օրը, երբ ձախողված հանրաքվեի պարագայում դարձյալ կտեսնենք փորձեր՝ կիրառելու խափանման միջոցներ՝ ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին»,- «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: «Մի բան հստակ է՝ ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոցը՝ ձերբակալման կամ կալանավորման ձևով կարող է իրականացվել միայն այն պարագայում, եթե նա զրկվել է անձեռնմխելիությունից՝ Սահմանադրական դատարանի կողմից. ցանկացած այլ եղանակով դա իրականացնելը կլինի հանցագործություն»,- հավելել է նախկին պաշտոնյան: