Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.

Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

120
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 14:15
Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնեք, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները՝ ՊՎԾ պետի պաշտոնում դադարեցված են 2019 թվականի ապրիլից սկսած:

Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Տեսանյութը՝ «Ա1+»-ի