#Fitch-ը նախազգուշացնում է կորոնավիրուսի պատճառով ավտոմեքենաների համաշխարհային շուկայում առկա խնդիրների մասին
![]() Նոր COVID-19 կորոնավիրուսը կարող է հանգեցնել Չինաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի նվազեցմանը և խաթարել գլոբալ մատակարարումները, ինչը «2020 թվականին կբարդացնի ավտոմոբիլային ոլորտի խնդիրները»,- նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում: Մասնագետների կարծիքով, եթե վարակի բռնկումն ունենա կարճ տևողություն, ապա վիրուսի տարածումն էապես չի ազդի ընկերությունների վարկային ցուցանիշների վրա, և վիրուսի ազդեցությունը կզգացվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Fitch-ը կարծում է, որ ոլորտի վրա ամենամեծ ազդեցությունը կունենա վաճառքի անկումը: Չինաստանն աշխարհում ամենամեծ շուկան է նոր մեքենաների համար, որը կազմում է համաշխարհային վաճառքի մոտ 30%-ը: Փորձագետները կարծում են, որ մատակարարման խափանումները, որոնք առաջացել են Չինաստանում մեքենաների և մասերի արտադրության դադարեցման պատճառով, կտևեն մինչև փետրվարի վերջը կամ մարտի սկզբը: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
