Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.

«Սիրահարների տոնի կապակցությամբ կարող ենք մորատորիում հայտարարել». Էդմոն Մարուքյան

106
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 11:25
«Սիրահարների տոնի կապակցությամբ կարող ենք մորատորիում հայտարարել». Էդմոն Մարուքյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով իշխանություն-ԼՀԿ հարաբերությունների՝ հատկապես վերջին օրերի լարվածությանը, ասաց. «Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, սահմաններից դուրս հակաքարոզչություն ու դա արվում է մի բանի համար, որ մենք համաձայն չենք: Մեր բարձրաձայնած մտահոգությունը սա է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնողներին ասում է՝ նախկին եք, սև եք, ծախված եք: Մի հատ հարց կա, որի հետ համաձայն չենք ու մեզ պետք է սենց անե՞լ. էս ա իրանց որակը: Խոսքը նրանց մասին է, ովքեր էսօր լծված են ԼՀԿ-ի դեմ հակաքարոզչությամբ: 50 հատ բան են գրում, 5 հատ պատասխան ենք տալիս, չտա՞նք, կարանք չտանք: Կարող ենք էսօր՝ սիրահարների տոնի հետ կապված, մորատորիում հայտարարել ու էսօր ինչ գրեն մեր մասին՝ չպատասխանենք»,- հավելեց պատգամավորը: