Երևան`   -1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.

«Գուցե իրոք համաժողովրդական հանրաքվեն հակասում է այս կամ այն օրենքին». Հայկ Մանասյան

125
Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 03:05
«Գուցե իրոք համաժողովրդական հանրաքվեն հակասում է այս կամ այն օրենքին». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում եմ տարբեր իրավաբանների և ՀՀԿ-ականների, ովքեր ճտպտալով վկայակոչում են տարբեր օրենքներ և հոդվածներ, ցույց տվող, որ համաժողովրդական հանրաքվեն ապօրինի է, հակասում է սահմանադրությանը և այլն...
... ու հիշում եմ ախալքալաքցի առաջին այն ուսանողին, ում առջև աչքաբաց ապեռոն՝ ծռմռելով բերանը պանյատից, աչոտից, ճշտից ու սխալից էր խոսում, իր անբարոյական, խուլիգանական ու լկտի պահվածքը հիմնավորում՝ գյուղից եկած հալալ կաթնակերի միամիտ գլուխն արդուկելով։
Ինչ եղավ հետո բոլորդ գիտեք։ Ախալքալաքցին մի հարվածով կոտրեց ծռմռվող ապեռոյի ծնոտը։
Ապեռոն հավաքեց ախպերությանը, որ վրեժխնդիր լինեն, ախալքալաքցու համար կանգնեց ողջ Ջավախքը։

Ես իրավաբանություն չգիտեմ։ Գուցե իրոք համաժողովրդական հանրաքվեն հակասում է այս կամ այն օրենքին։ Բայց որ այն արդար է, բարոյական, և իրավացի՝ դրանում կասկած չունեմ»։