Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները

1795
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 11:05
ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները

ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որը սահմանափակում է Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ երկրի բանակն օգտագործելու համար, հայտնում է Reuters-ը: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել է 51, դեմ՝ 44 սենատոր:

Այժմ Իրանի դեմ պատերազմ հայտարարելն առանց Կոնգրեսի հաստատման անհնար կլինի:

Թրամփը պահպանել է ուժ կիրառելու իրավունքը, եթե Իրանը սպառնա հարձակվել ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների կամ զինվորականների վրա: Թրամփին չի արգելվում նաև ուժ կիրառել «Ալ-Ղաիդա» ահաբեկիչների և նրանց աջակիցների դեմ: Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը ստիպված կլինի Կոնգրեսին բացատրել ուժ կիրառելու անհրաժեշտությունը:

Թրամփը ծրագրում է վետո դնել օրինագծի վրա՝ ի պատասխան բանաձևի ընդունման։