Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

Քաղաքական շանտաժ համայնքներում. եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք. «Հրապարակ»

136
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 09:30
Քաղաքական շանտաժ համայնքներում. եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետև հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։

Մեր տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Մեծ թվով համայնքապետերի դեմ հարուցված քրգործեր կան։ Իսկ եթե «ոչ»-ը հաղթի, դուք նստելու եք, ում դեմ էլ դեռ հարուցված քրեական գործ չկա, կհարուցենք»:

Մանրամասները՝ թերթի համարում: