Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

«Ինչո՞ւ է նորը հանրաքվե ցանկանում կազմակերպել այդ կեղծ ցուցակներով». Աշոտ Միրզոյան

174
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 09:45
«Ինչո՞ւ է նորը հանրաքվե ցանկանում կազմակերպել այդ կեղծ ցուցակներով». Աշոտ Միրզոյան

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հինն, իհարկե, չպիտի վերադառնա: Նախ՝ այն արդեն հին է, ժամկետանց է: Եվ ապա՝ ինչ խոսք, զզվելի, մարդու շունչ կտրող և հոգու վրա ծանրացած երևույթ էր գողապետական համակարգը:
Բայց... ինչո՞ւ է նորը կրկնում հնի սխալները: Ինչո՞ւ է նորը գործում հնի գործիքակազմով: Արդյո՞ք դրանով նորը չի նմանվում հնին և դառնում հինը՝ նոր խմբագրությամբ, նորացված հինը:
Օրինակ, հինն օգտագործում էր ուռճեցված մարդահամարի ընտրացուցակներն իր բոլոր խարդախությունները լեգիտիմացնելու համար: Ինչո՞ւ է նորը հանրաքվե ցանկանում կազմակերպել այդ կեղծ ցուցակներով, իբր ընտրողների հոծ զանգվածով, որի մեկ երրորդն իրականում բացակայում է հանրապետությունից (նաև՝ մահացած է):
Ինչո՞ւ է նորը սահմանադրության փոփոխության մեջ կարևորում է ոչ օրակարգային հարցերը: Երբ մենք սահմանադրորեն հաստատման առավել լուրջ խնդիրներ ունենք: Օրինակ, ինչո՞ւ սահմանադրությամբ հստակ չի վաղ վերացվում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու փայաբաժինը ազգային հարստության՝ ընդերքի օգտակար հանածոների արդյունահանման, անտառների շահագործման, ջրային ռեսուրսների օգտագործման շահույթներից: Եթե դրանք ժողովրդինն են, ապա պիտի յուրաքանչյուրս մաս ունենանք դրանց օգտագործման շահույթից: Աշխարհի շատ երկներում արդեն այդպես է: Ինչո՞ւ ոչ նաև մեր մոտ: Չքավորությունը Հայաստանում սարսափելի չափերի է հասել: Նորին, ինչպես հնին, ձեռք է տալի՞ս, որ ժողովուրդը չքավոր լինի և հանուն հինգ հազար, տաս հազար դրամի ընտրական ձայնը վաճառի... Բայց դա հնի սխալն էր, և այդ չքավոր ժողովուրդը մերժեց հնին: Արդյոք նորն ուզում է արժանանալ այդ ճակատագրի՞ն: Մերժմանը:
Մտածեք, պարոնայք»: