Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

«Քրեական ենթամշակույթն արմատացած է Զինված ուժերում». Անդրանիկ Քոչարյան

196
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 23:55
«Քրեական ենթամշակույթն արմատացած է Զինված ուժերում». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվականի» եթերում, անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ ոչ մարտական պայմաններում մահերին, ասել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում արդեն ինքնասպանության որերորդ դեպքն է տեղի ունենում, ինչը մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Այդ ուղղությամբ պետք է աշխատեին ոչ միայն քննչական մարմինները, այլ նաև բանակի ղեկավար կազմը՝ հասկանալու համար, թե որոնք են հիմնական դրդապատճառները»:

Նրա խոսքով՝ խորքային ուսումնասիրության կարիք կա՝ տարիքային ցենզից սկսած, մինչև հոգեբանական խնդիրներ, պետք է հասկանալ, թե բանակում ինչ մթնոլորտ է, ինչ խնդիրներ կան, որ շատ դեպքերում հանգեցնում են ինքնասպանության. «Տարբերակներից մեկը քրեական ենթամշակույթի արմատացած լինելն է Զինված ուժերում, ինչպես որ ամբողջ կառավարման համակարգում գոյություն ուներ, և օր առաջ պետք է դրանից ազատվենք, իսկ դրա համար միայն Պաշտպանության նախարարության ներուժը կարող է բավարար չլինել: Բանակին երբեք ոչ ոք իրավունք չունի մենակ թողնելու այս պրոբլեմների մեջ, մեր հանձանաժողովը առավել ևս պետք է լինի բանակի կողքին, օգնի: Դեմքով պետք է շրջվենք Պաշտպանության նախարարության և նախարարի կողմը, որի նախաձեռնությունները միտված կլինեն այս երևույթները չեզոքացնելուն: Դա չի նշանակում, որ հանդուրժելու ենք այս դրսևորումների նկատմամբ անտարբեր սպայակազմին, օր առաջ պետք է լուծվի նաև որակյալ սպայակազմ ունենալու հարցը, որը կապված է նաև կրթական համակարգի հետ: Դա միայն մեր հանձնաժողովի խնդիրը չի լինելու, ԱԺ բոլոր հանձնաժողովները անելիք ունեն այս խնդիրները միասնաբար լուծելու հարցում»,-ասել է Քոչարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: