Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«ՀՀԿ-ն պետք է ձեզ, իր միշիկով, լուսավորով, որ մի 10 տարի էլ դուք զվարճանաք ժողովրդի հաշվին». Վահագն Ավագյան

163
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 22:00
«ՀՀԿ-ն պետք է ձեզ, իր միշիկով, լուսավորով, որ մի 10 տարի էլ դուք զվարճանաք ժողովրդի հաշվին». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ իրապես հեղափոխական շրջանակները ասում են պետք է քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմին, իսկ «Իմ քայլի» կիսագրագետները մեզ հակադարձում են, թե այդ գնահատականը ժողովուրդը տվել է, կամ այս այն ելույթում վարչապետը տվել է և այլն, դա անում ենք ոչ ինքնանպատակ, քմահաճությունից, կամ նախկինների նկատմամբ ատելությունից: Դուք էլ իբրև խաղաղության աղավնիներ, ներքին կայունության պահապաններ «հեղափոխական ամբոխին» սաստում եք և պահում եք «օրինականության սահմաններում»:

Դա պետք է անեք, օրինակ, նրա համար, որ ԱԺում օրենսդրական մակարդակում ամրագրեք ՀՀԿ-ի հանցագործ խմբավորում լինելու փաստը և հարկատուներիս հաշվին այդ հանցավոր կառույցի ֆինանսավորումը այդպիսով կդադարեցնեք:

Բայց ինչպե՞ս կարող եք դա անել: Չէ որ հետո մարդիկ կասեն, դե եթե հանցավոր կառույց են, ապա նրանց դեմ զենք բարձրացրած ապստամբներին պետք է ազատեք: Դուք էլ հո չեք կարող Սասնա ծռերի նկատմամբ հետապնդումները դադարեցնել, ձեր համար՝ ի դեմս Սասնա ծռերի ընդիմություն ունենալն իշխանության մոտալուտ վերջը կլինի... ՀՀԿ-ն պետք է ձեզ, իր միշիկով, իր լուսավորով, իր ամեն ինչով, որ մի 10 տարի էլ դուք զվարճանաք ժողովրդի հաշվին...»: