Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

Ըստ գերմանացիների՝ Թուրքիան աշխարհի խաղաղությանն ուղղված 4-րդ ամենամեծ սպառնալիքն է

152
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 20:55
Ըստ գերմանացիների՝ Թուրքիան աշխարհի խաղաղությանն ուղղված 4-րդ ամենամեծ սպառնալիքն է

Գերմանիայում սոցհարցումներ են անցկացվել՝ պարզելու համար, թե ըստ գերմանացիների՝ որ երկրներն են ամենաշատը սպառնում համաշխարհային խաղաղությանը, գրում է Ermenihaber.am-ը: Հարցման մասնակիցներն աշխարհի խաղաղության համար վտանգ ներկայացնող երկրների շարքում ներառել են նաև Թուրքիան:

Նշվում է, որ հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել որպես աշխարհի խաղաղությանն ուղղված սպառնալիք նշել միանգամից մի քանի երկիր, որոնք ներգրավված են ներկայումս ընթացող տարբեր հակամարտություններում:
Արդյունքներն ամփոփելիս ստացվել է ներքոնշյալ պատկերը:

1. Իրան - 66%

2. ԱՄՆ - 61%

3. Հյուսիսային Կորեա - 55%

4. Թուրքիա - 51%

5-րդ տեղը կիսել են Ռուսաստանն ու Սիրիան 36-ական տոկոսով: