Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«Գումարի նշված չափն իրականության հետ որևէ աղերս չունի». Էդուարդ Աղաջանյան

126
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 14:15
«Գումարի նշված չափն իրականության հետ որևէ աղերս չունի». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ գումարի նշված չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»: