Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դատարկ-դատարկ խոսում են». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ քաղաքական առևտրի մասին

832
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 10:55
«Դատարկ-դատարկ խոսում են». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ քաղաքական առևտրի մասին

«Պետք է ուսումնասիրվի. ովքեր մեղավոր են, ովքեր դրդողներ են, պետք է մասսայական պատժվեն: Ծնողը պատրաստ է տղային բանակ ուղարկել, բայց երեխային ի՜նչ աստիճանի հասցնեն, որ ինքնասպանություն գործի, ինչը մոտ օրերս հաճախակի է լինում: Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի: Շատ ցավալի է, ցավակցում եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին:

Հարցին՝ արդեն որոշում կա՞, թե հանրաքվեին ԲՀԿ-ն ո՞ր ճամբարում է լինելու, պատգամավորն ասաց. «Վաղը խորհրդի նիստ ենք հրավիրել, կլսենք բոլորին ու վերջնական տեղյակ կպահենք»:

Մամուլում հրապարակումներ կան, որ քաղաքական առևտրի մեջ եք Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք. հարցին ի պատասխան՝ Գ. Ծառուկյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել... Դատարկ-դատարկ խոսում են, այսպիսի բան չկա»:

Տեսանյութը՝ Factor TV-ի