Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«Արդյոք սա պատասխան հարված չէ՞ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը». Սյուզան Սիմոնյան

210
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 03:10
«Արդյոք սա պատասխան հարված չէ՞ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը». Սյուզան Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չե՞ք կարծում, որ զարմանալի կերպով այս անհասկանալի մահերը բանակում հաջորդեցին Փաշինյանի այն արտահայտությանը, որ 2019 թվին աննախադեպ քիչ մահեր են արձանագրվել։ Արդյոք չե՞մ կարող մտածել, որ այս ամենը միտումնավոր է կազմակերպվում այս իշխանությունների դեմ օգտվելով նրանց անգործությունից և իրական հեղափոխական քայլեր չկատարելու փաստից։ Արդյոք սա պատասխան հարված չէ՞ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որի զոհ են դառնում մեր երիտասարդները։ Արդյոք իրավունք չունե՞մ այս հրեշավոր միտքն արտահայտել»։