Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Համակարգից հեռացվածը զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ. «Ժամանակ»

268
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 09:35
Համակարգից հեռացվածը զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակից Սարգիս Դավթյանը հավաքել է Տավուշի մարզի՝ մասնավորապես Իջևանի ոստիկաններին, և հանդիպման ընթացքում հրապարակավ հայհոյել ու վիրավորել է ներկա ոստիկաններին՝ նրանց մեղադրելով Իջևանի անտառները հատողների հետևից ընկնելու և մյուս գործերն անտեսելու, աչքաթող անելու համար։ Տեղի ունեցածը մեծ դժգոհություն և վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ։

Նշենք, որ Սարգիս Դավթյանը ՈՍ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, վերջերս համակարգից հեռացված Միհրան Դավթյանի որդին է։ Ի դեպ, չնայած որ Միհրան Դավթյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը իր նշանակման օրը հեռացրել է համակարգից, Դավթյանը շարունակում է գլուխ գովել, թե «իր դեմ խաղ չկա»։ Շարունակում է շրջել ոստիկանության գոլդ պետհամարանիշներով»։

Մանրամասները՝ թերթի համարում: