Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

ՍԴ-ն «հակահարված» է պատրաստել. «Հրապարակ»

174
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 09:30
ՍԴ-ն «հակահարված» է պատրաստել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչև վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։ Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել և հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական և թարգմանական կոպիտ սխալներ:

Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է: Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը, որով խնդրել էր ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ անդամների, ՄԻՊ, գլխավոր դատախազի, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու օրենքների դրույթները: Ուշագրավ է, որ դրանք բացի ուղղագրական, քերականական թերություններից նպատակ են հետապնդել քողարկելու նախագահի սահմանադրական լիազորությունների չիրականացումը, օրենքների ժամկետների խախտումները, Սահմանադրությանը ևօրենքներին սխալ հղումներ է պարունակել, արհեստածին հիմնավորումներ»: