Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Իսկ Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում». Հայկ Մարտիրոսյան

103
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 10:15
«Իսկ Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ նորմալ պետությունում՝ հատկապես իբրև թե հետհեղափոխական երկրում չեն կարող բանակային այսչափ սպանությունները չառաջացնել ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ և անմիջական պատասխանատու սպաների ձերբակալություններ:

Անհնար է նաև պատկերացնել, որ բանակի առանձին ընթացակարգերի կտրուկ և անմիջական փոփոխություններ չլինեին:

Հայաստանում երկրի ղեկավարությունը բանաստեղծություններ է գրում, հետո՝ դրանց հիման վրա երգ պատվիրում ինչ-որ Ստվերների»: