Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում է ձյուն. ԱԻՆ-ը զգուշացնում է

192
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 23:30
Ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում է ձյուն. ԱԻՆ-ը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց: