Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«Քվեաթերթիկները հաշվելու է Մուկուչյանը, ում Փաշինյանն ասում էր՝ կեղծարար». Սոնա Աղեկյան

134
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 00:20
«Քվեաթերթիկները հաշվելու է Մուկուչյանը, ում Փաշինյանն ասում էր՝ կեղծարար». Սոնա Աղեկյան

«Իշխանությունը պահելու միակ ճանապարհն ամեն օր որևէ սենսացիոն հայտարարությունն է: Մի օր մեկին են ձերբակալում, մյուսին հետապնդում, մյուսին արգելում Հայաստանից դուրս գալ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նրա դիտարկմամբ՝ հանրաքվեն պետք է տեղի չունենա, բայց ամեն ինչ գնում է նրան, որ այն անպայման կայանալու է, որը շատ վտանգավոր է լինելու իշխանության համար:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ սխալ է այն կարծիքը, որ ստեղծված իրավիճակում ուժեղ կողմը իշխանությունն է. «Իրականում իշխանությունը թույլ կողմն է, որովհետև միայն թույլ կողմը կարող էր գնալ նման քայլի և իրենց թուլությունից նեղսրտված, անցել են անօրինական քայլերի»,- ասել է նա:
Ըստ Տիգրան Քոչարյանի՝ հանրաքվեն ինչ արդյունք էլ ունենա, իշխանությունը, միևնույն է, պարտված է:

Հարցին՝ եթե դատավոր-անդամներից մեկ-երկուսը համաձայնեն գնալ վաղաժամ թոշակի, այդ դեպքում ի՞նչ կլինի, մեդիափորձագետը պատասխանել է. «Կարծում եմ՝ միայն մեկ դատավոր կարող է գնալ վաղաժամ թոշակի, որովհետև վերջինիս վրա ճնշումներն աննախադեպ են»:

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը եթերի ժամանակ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին. «Ո՞վ է հաշվելու հանրաքվեի քվեաթերթիկները: Հաշվելու է Տիգրան Մուկուչյանը, ում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կեղծարար»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Քվեաթերթիկները հաշվելու է Մուկուչյանը, ում Փաշինյանն ասում էր կեղծարար». Սոնա Աղեկյան