Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

Մարգարիտա Սիմոնյանը ծաղրում է Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի անկախությունը

150
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 23:05
Մարգարիտա Սիմոնյանը ծաղրում է Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի անկախությունը

Ռուսական քարոզչամեքենայի ակտիվ գործիչ համարվող Մարգարիտա Սիմոնյանը հերթական անգամ բացասական քննադատությունների թիրախում է հայտնվել: Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է կատարել՝ զարմանալով, որ Ռուսաստանը Չինաստանից տարհանել է «ոչ մերոնքականների» և ծաղրելով Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի անկախությունը: Նա գրել է. «Մերոնց Չինաստանից տարհանելու այս ամբողջ օպերացիայում ինձ ամենաշատը զարմացնում է, որ նրանցից 16-ը, կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ: Ի՜նչ բալասան է մեր սրտի համար: Այսինքն՝ այս մարդիկ գնացել են իրենց երկրների դեսպանատներ՝ փրկվելու, իսկ նրանց ասել են. «Ի՞նչ է, ձեռ եք առնո՞ւմ: Մենք ինչպե՞ս պետք է ձեզ տարհանենք: Գնացեք ռուսների մոտ՝ հին ավանդույթի համաձայն, նրանք բոլորին փրկում են:

Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»: