Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի գողապետությունը ցնցվել է, բայց չի քանդվել»․ Լևոն Շիրինյան

134
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ., 00:30
«Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի գողապետությունը ցնցվել է, բայց չի քանդվել»․ Լևոն Շիրինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հեռացման հարցով հանրաքվեն քաղաքագետ Լևոն Շիրինյանը Factor TV-ի եթերում որակել է «գողապետության բարիկադի» քանդման պրոցես. «Գողապետությունը ստվերային պետությունն է։ Դա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգն է, որը ճիշտ է՝ հեղափոխության հարվածներից ցնցվել է, սակայն չի քանդվել, չի նահանջել։ Հայաստանի իշխանության անհետևողականությունն է, ուրիշ ոչինչ։ Այստեղից էլ ժողովրդի զայրույթն է գալիս»,- ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական պետությունում իշխանության երեք ճյուղերի տարանջատում և անկախություն չի կարող լինել. «Դա պետականության փլուզման կտանի: Երկրի քաղաքական համակարգում պառլամենտն ունի գերակա դեր և չի կարող այլ կերպ լինել: Ազգային ժողովը բացառիկ դեր ունի: Այդ հավասարությունը հարաբերական է: Ոչ մի Սահմանադրական դատարան ԱԺ-ին հավասրարժեք չի կարող լինել: Նա գերակա է, որովհետև ժողովրդի ուղիղ քվեով ստեղծած մարմին է»,-ասել է Շիրինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի գողապետությունը ցնցվել է, բայց չի քանդվել»․ Լևոն Շիրինյան