Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կասկածներ կան, որ ռուսաստանյան ընկերությունը նպատակ է ունեցել մատակարարել որսորդական սարքավորումներ. ՊՆ

386
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 21:35
«Կասկածներ կան, որ ռուսաստանյան ընկերությունը նպատակ է ունեցել մատակարարել որսորդական սարքավորումներ. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հիմնարար կասկածներ կան, որ ORSIS («ОРужейные СИСтемы») բրենդի ներքո հանդես եկող ռուսաստանյան Промтехнология ընկերությունը հայկական Զինված ուժերին նպատակ է ունեցել մատակարարել որսորդական, ոչ ռազմական նշանակության ջերմատեսիլ նշանոցներ: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս հարցի առնչությամբ նախորդ ամիսներին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնվել էր ռուսաստանյան պետական լրատվամիջոցների թիրախում։

«Այս գործարքի, մրցույթի կապակցությամբ կա քրեական գործ, կա ծառայողական քննություն, և կան հիմնարար կասկածներ՝ ինչպես սարքի որակի, պատկանելիության, որսորդական, ոչ որսորդական լինելու, այնպես էլ մրցույթի կազմակերպման, տարբեր փուլերում տարբեր անձանց կողմից խախտումներ կատարելու, ընդհուպ մինչև հանցագործություն կատարելու վերաբերյալ», - ասաց Հովհաննիսյանը:

Աղբյուրի ճշտմանը, թե, այսինքն, ՊՆ-ում հիմնարար կասկածներ կան, որ ջերմատեսիլ սարքերը որսորդական են, ոչ ռազմական, նա պատասխանել է՝ կասկածները կան. - «Ամեն դեպքում այդ կասկածներով կա ուսումնասիրություն»:

ORSIS-ի հետ կապված աղմուկը բարձրացավ, երբ անցած տարի չեղարկվեց Հայաստանի ՊՆ-ի հայտարարած 2 միլիարդ դրամանոց գնումների մրցույթը, որի շրջանակում Промтехнология ընկերությունը պետք է մատակարեր ջերմատեսիլ սարքավորումներ։

«Շարունակական մամուլով ճնշումները, ընդհուպ մինչև Ռուսաստանի որոշ պետական լրատվամիջոցներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքին գործերին խառնվելու պրոցեսը, էլ չեմ ասում կեղծ լուրերն այն մասին, որ քաղաքական ճնշումներ կլինեն, կլինի նաև նոտա՝ դիվանագիտական բողոքի և այլ բաներ», - մանրամասնել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Առավել մանրամասն՝ սկբնաղբյուրում:

«Կասկածներ կան, որ ռուսաստանյան ընկերությունը նպատակ է ունեցել մատակարարել որսորդակա. ՊՆ